13.10.2025
Մամուլի տեսություն. Հայաստանում տնտեսական աճը շատ ցածր կլինի
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը Բիշկեքում մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 3-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի:

Նախարարները համաձայնեցրին 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։

ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված են 120-ից ավել միջոցառումներ։

Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հավանության արժանացան կրթության բնագավառի մի շարք փաստաթղթեր։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։

Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտարարություն ընդունեցին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, դրանց կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։

Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման։
Հայաստանն ու Ղրղզստանը պատրաստ են քայլեր ձեռնարկել փոխգործակցության զարգացման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ