24.11.2024
Հայկական կողմերը պատրաստ են պահպանել հրադադարը Բաքվի նմանատիպ պահվածքի պարագայում
prev Նախորդ նորություն

Moody’s-ը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը

Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի:

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը` B1-ից B2-ի: Միաժամանակ, արտարժույթով պարտատմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ` Ba2/NP:

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:

Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: