24.11.2024
Աղվան Հովսեփյանը և ՀԴԲ-ի ղեկավարը կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարը
prev Նախորդ նորություն

Հայկական կողմերը պատրաստ են պահպանել հրադադարը Բաքվի նմանատիպ պահվածքի պարագայում

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են պահպանել հրադադարի ռեժիմը, եթե նման պատրաստակամություն դրսևորի նաև Ադրբեջանը: Նման հայտարարություններով հանդես են եկել ԼՂՀ և Հայաստանի պաշտպանության գերատեսչությունները:

Հրադադրի ռեժիմի պահպանման հայտարարություն էր նախօրեին արել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը՝ կոչ անելով հակամարտող կողմերին զերծ մնա կրակոցներից գալիք կրոնական տոներին՝ Նովրուզին և Զատիկին: Նրա խոսքով, այդ օրերին անհրաժեշտ է զերծ մնալ իրավիճակի որևէ սրումից:

Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե ադրբեջանական զինված ուժերը ևս դրական կարձագանքեն այդ կոչին: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտարարել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը»,- նշված է ԼՂ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում: Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն»,- հավելում է ԼՂ ՊՆ-ն: