23.11.2024
Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է նկատվում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանում կանխատեսում է 2,8 տոկոս անկում

Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանում կանխատեսում է 2,8 տոկոս տնտեսական անկում։ Այդ մասին հայտնում են ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցչությունից:


Ըստ Համաշխարհային բանկի՝ հունիսյան Համաշխարհային տնտեսական հեռանկարների՝ այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ մասնաբաժնի վրա:


2020-ին, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, Հայաստանի տնտեսության անկումը 2,8% է, 2021-ին աճը կվերականգնվի՝ հասնելով 4,9%-ի:


Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը 2020-ի համար կանխատեսում է 2% անկում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 3,5% անկում։