24.11.2024
Պատասխանում են նախարարները. Մեկնարկել են ԸՕ նախագծի հանրային քննարկումները
prev Նախորդ նորություն

Էներգետիկայի նախարար. ՌԴ-ի հետ գազի գների նվազեցման բանակցությունները շարունակվում են

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մարտի 14-ին հայտարարեց, որ ՌԴ-ի հետ գազի գնի զեղչման շուրջ բանակցությունները շարունակվում են:

Նա հիշեցրել է, որ ռուսական գազի այսօրվա գինը՝ 165 դոլարն գործում է 2016թ.-ի ապրիլի մեկից: Յոլյանի խոսքով, իրենք բանակցություններ են վարում ռուսաստանցի գործընկերների հետ նոր զեղչերի հետ կապված: Թե երբ կավաևտվեն այդ բանակցությունները, դեռ պարզ չէ: Այդ մասին գերատեսչությունից կհայտնեն, հավաստեց նախարարը:

Այս տարվա հունվարին ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին սակագների նվազեցման խնդրանքով: VERELQ-ի փորձագետները նշել են, որ գազի գնի իջեցման համար առկա են նախադրյալներ:

Պատասխանելով այն հարցին, հնարավոր է արդյոք, որ այս տարվա ապրիլի մեկից ՀՀ-ը սկսի կրկին վճարել հազար խմ համար 189 դոլար, Յոլյանը նշել է, որ չի կարծում:

Նախարարն ուղեկցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Ուստի նա հավաստել է, որ մոսկովյան բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում և քննարկվել են սակագների իջեցման բոլոր հնարավոր տարբերակները: Նախարարը նշել է, որ այդ տարբերակներն այսօր քննարկվում են Գազպրոմի և կառավարության միջև: