23.11.2024
Էներգետիկայի նախարար. ՌԴ-ի հետ գազի գների նվազեցման բանակցությունները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Քոչարյանն այս փուլում հեռու է պահելու իրեն Օսկանյանից ու նրա կուսակցությունից

Նախորդ տարիների անհաջողություններից հետո նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը փորձում է կրկին գտնել իր տեղը "արևի տակ": Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Մեկնաբանելով Օսկանյանի` կուսակցությունը ստեղծելու որոշումը` Սաֆարյանը նշել է, որ նախորդ տարի ԲՀԿ-ի ցրելուց հետո, Օսկանյանն անգործ էր մնացել: "Սահմանադրական փոփոխություններից հետո խաղի կանոնները փոխվել են և Օսկանյանը պետք է խաղի նոր կանոններով խաղա կամ գնա տուն, ինչպես փետրվարյան իր ելույթում հայտարարել էր Սերժ Սարգսյանը", - ասաց նա:

Ինչպես մինչ այդ հայտարարել էր Օսկանյանը, նոր կուսակցության ստեղծման աշխատանքները շարունակվում են, սակայն նա այս պահին պաշտոնապես չի հայտարարի դրա մասին: Նա հերքել է նոր կուսակցության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև եղած կապերի մասին լուրերը: Այսօր Օսկանյանը լրագրողների հետ զրույցում հասկացնել է տվել, որ չի փորձելու հետ քաշվել Քոչարյանի ֆիգուրից:

"Այս պահին Քոչարյանն իրեն չի իդենտիֆիկացնի բավականին կասկածելի նախագծի հետ, որը նախաձեռնել է նախկին ԱԳ նախարարը: Երկրորդ նախագահը այս պահին սպասողական դիրքորոշում է որդեգրել և եթե նա տեսնի, որ Օսկանյանի նախագիծը որոշակի հաջողության է հասնում, ապա նա կարող է հայտարարել իր մասին", - կարծում է բանախոսը:

Պատասխանելով այն հարցին, կկարողա՞ արդյոք Օսկանյանի կուսակցությունը խաղալ երկորդ ուժի դերը, որը կհակակշռի իշխող ՀՀԿ-ին, Սաֆարյանը նշել է, որ այդպիսի հեռանկար իր համար բավականին կասկածելի է թվում:

Քաղաքագետի խոսքով, Օսկանյանը չունի ներուժ, չունի հնարավորություններ: "Ավելին, նախորդ տարվա իրադարձությունները հարվածել է նրա, որպես քաղաքական գործչի վարկանիշին: Այս փուլում Օսկանյանը թիմ է ստեղծում, որպեսզի կարողանա 2017թ.-ին մտնի խորհրդարան՝ դա մաքսիմում ծրագիրն է: Միայն այդ բանից հետո կարելի է խոսել լուրջ նպատակների և ցանկությունների մասին", - ասել է նա: