23.11.2024
Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել. արդյունքները բացասական են
prev Նախորդ նորություն

Եվս չորս մահ կորոնավիրուսից

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։