28.03.2024
Գրանցվել է կորոնավիրուսի 322 նոր դեպք, չորս մահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել. արդյունքները բացասական են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը՝ նշելով, որ բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:


Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը, իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:


VERELQ-ը գրել էր, որ նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ ինքնամեկուսացել էր՝ նախարարության վարակակիր աշխատակիցների հետ շփում ունենալու պատճառով: Առաջին թեսի պատասխանը բացասական էր:

Եվս չորս մահ կորոնավիրուսից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար