24.11.2024
Աբաշիձե. Վրաստանը չի բացառում 2016թ.-ին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկումը
prev Նախորդ նորություն

Ազա Միհրանյան. ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Վրաստանի տարանցիկ ներուժը

ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Վրաստանի տարանցիկ ներուժը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար, ՌԴ ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ազա Միհրանյանը:

Նրա խոսքով, սուր է ՀՀ-ի բլոկադայի հարցը, որի հիմնական ճանապարհն անցնում է Վրաստանի տարածքով: "Վրաստանի դերն այստեղ արտահայտվում է ոչ թե որպես արտահանողի, այլ տարանցիկ երկրների, որը կարող է իր վրա կենտրոնացնել Կովկասի ինտեգրացիոն ներուժը, համամապատասխանաբար համագործակցելով ԵԱՏՄ երկրների հետ", - նշել է նա:

Վրաստանի այդ հնարավորություններն ու տարանցիկ ներուժը, ըստ փորձագետի, պետք է օգտագործել լիարժեք: Նրա խոսքով, վրացի արտադրողները պետք է նորից գրավեն ռուսական շուկան: "Կարևոր հանգամանք է նաև այսօրվա շուկայի վիճակը, որը կենտրոնացել է ներկրման փոխարինման վրա և առաջնահերթություն են մնալու ԵԱՏՄ երկրները", - փոխանցում է Միհրանյանի խոսքերը Ռիա Նովոստին: