20.04.2025
Ազա Միհրանյան. ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Վրաստանի տարանցիկ ներուժը
prev Նախորդ նորություն

Դավութօղլու. Թուրքական ռազմական արտադրանքի արտահանումն աճել է 35%-ով

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի ռազմաարդյունաբերական խորհրդի նիստում հաստատվել են 5.9 միլիարդ դոլարի նախագծեր: Նրա խոսքով, հաստատված 5.9 միլիարդ դոլարի նախագծերից 4.5 միլիարդ դոլարը սեփական արտադրության են բաժին ընկնում:

Նա նաև նշել է, որ թուրքական ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանումն այս տարվա առաջին ամիսներին աճել է 35%-ով: Դավութօղլուն նշել է, որ այս տարի սկսվելու է Թուրքիայի սեփական հրաձիգների արտադրությունը, շարունակվելու են սեփական ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքները, մեծ առաջընթաց է գրանցվել նաև անօդաչուների արտադրության հարցերում:

Թուրքիան գտնվում է աշխարհում զենքերի խոշորագույն ներկրողների հնգյակում՝ 3.4%-ով: Դեռևս նախորդ տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի մինչև 2023թ.-ը հրաժարվել պաշտպանական արտադրանքի ներկրումից:

Նախորդ տարի թուրքական ռազմական արդյունաբերության հզորությունները գերազանցել են հինգ միլիարդ դոլարը, փոխանցում է vestifinance.ru: Թուրքիային զենքերի հիմնական մատակարարն է ԱՄՆ-ը՝ 63%, երկրորդ տեղում է Հարավային Կորեան՝ 9.5%, իսկ եռյակը եզրափակում է Իսպանիան՝ 8.9%:
Նարիշկին. Աշխարհագրական դիրքով պայմանավորված ՀՀ-ը հատուկ տեղ է գրավում ՀԱՊԿ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար