24.11.2024
Դավութօղլու. Թուրքական ռազմական արտադրանքի արտահանումն աճել է 35%-ով
prev Նախորդ նորություն

Նարիշկին. Աշխարհագրական դիրքով պայմանավորված ՀՀ-ը հատուկ տեղ է գրավում ՀԱՊԿ-ում

ՀՀ-ը իր աշխարհագրական դիրքով և միջազգային լարվածության օջախներին մոտ լինելու հանգամանքով հատուկ տեղ է գրավում ՀԱՊԿ-ում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Երևանում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին:

Նրա խոսքով, ՀՀ-ը լուրջ փորձ ունի, այդ թվում խորդրդարանական, անվտանգության ապահովման տեսանկյունից:

Պետդումայի խոսանակը նշել է, որ գլոբալիզացիայի պայմաններում, արդի սպառնալիքներին՝ միջազգային ահաբեկչությանը, անօրինական միգրացիային, կազմակերպված հանվագործության դեմ պայքարելու համար կարևոր է այլ կազմակերպությունների հետ լայն համագործակցությունը և այդ առումով հատուկ դեր են խաղում ԵԱՀԿ-ն և Շանհայի համագործակցության կամզակերպությունը:

Նա նշել է, որ խորհրդարանական մակարդակով իրենք ձգտում են ակտիվացնել այդ համագործակցությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ-երկրները միջազգային ահաբեկչության գլխավոր թիրախներից են: Նրա խոսքով, հիբրիդային պատերազմները, ՆԱՏՕ-ի ռազմական խմբավորումների ուժեղացման և ՀԱՊԿ-ի սահմանների մերձակայքում սառեցված հակամարտությունների էսկալացիայի հրահրումը անվտանգության համար լուրջ սպառնալիք են:

Ըստ նրա, վերոնշյալ սպառնալիքներին արդյունավետ հակազդեցության համար անհրաժեշտ է ուժեղացնել կազմակերպության ռազմական բաղադրիչը: