24.11.2024
Շորթում, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն. մեկ օրում՝ 55 հանցագործություն
prev Նախորդ նորություն

Կրել դիմակ բաց տարածքում զբոսնելիս, թե՞ ոչ. պարզաբանել է փոխնախարարը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր պարզաբանել է, որ մայիսի 18-ից սկսած դիմակ ունենալը լինելու է պարտադիր, բայց դա չի նշանակում, որ բաց տարածքում զբոսնելիս, երբ կողքը որևէ մեկը չկա, պետք է պարտադիր կրել այդ դիմակը:


«Պարետի որոշմամբ, հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Սա նշանակում է՝ բոլոր այն մարդիկ, որոնք տանից դուրս են գալիս, պետք է դիմակ ունենան։ Դիմակն անհրաժեշտ է, եթե դուրս եք եկել տանից ու պետք է օգտվեք, օրինակ, տրանսպորտից կամ մտնեք որևէ խանութ: Տրամաբանությունը հետևյալն է. դիմակի և այլ պաշտպանիչ միջոցների առկայությունը պարտադիր են՝ կախված նրանից, թե ինչ նպատակով եք տանից դուրս եկել: Դա միայն արվում է նրա համար, որ հնարավորինս նվազեցվի համավարակի տարածումը»,- ասուլիսում հայտարարեց Վարոս Սիմոնյանը։


Նա ընդգծեց՝ այս կանոնները պահպանելով հնարավորություն կունենանք նվազագույնի հասցնել համավարակի տարածումը: