24.11.2024
Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն
prev Նախորդ նորություն

Շորթում, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն. մեկ օրում՝ 55 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, մարմնական վնասվածք հասցնելու` 10, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի մաքսանենգության ու գույքն անզգուշությամբ վնասելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և բնակարանային գողության 1 դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: