24.11.2024
Ինչպե՞ս են աշխատելու սրճարաններն ու սննդի օբյեկտները. ուղեցույց
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի բուժման աշխատանքների համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և մայրապետներ

Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ):


Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ նշելով, որ հետաքրքրված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102 կամ տվյալները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով:


Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Նա նշել է, որ դա շատ ցավալի, սակայն և անխուսափելի երևույթ է։