24.11.2024
Կորոնավիրուսի բուժման աշխատանքների համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և մայրապետներ
prev Նախորդ նորություն

Սյունիքում առկա է կորոնավիրոսային հիվանդության տարածման 15 հաստատված դեպք. մարզպետարան

Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման 15 հաստատված դեպք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ


Հարգելի՛ սյունեցիներ


Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․


Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից


13 հոգի՝ Քաջարանում,


1 հոգի՝ Գորիսում,


1 հոգի՝ Մեղրիում։


Վարակակիրներից 5 հոգի գտնվում է Երեւանում, 10 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում։


Բուժվել է 24 հոգի,


Մեկուսացված է 25 հոգի,


Ինքնամեկուսացված՝ 163 հոգի։


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը համավարակի դեմ պայքարի մարզային աշխատանքային թիմի մասնակցությամբ մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են իրավիճակի հետ կապված աշխատանքների համակարգման ու կազմակերպական այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։


Հարգելի՛ քաղաքացիներ, չնայած այսօրվանից արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները»։