Ստեփանակերտի քաղաքապետի հետ քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը. Հարությունյան

190

Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:


Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, եւ, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»:



 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...