23.11.2024
Վարչապետը նոր նշանակում է արել
prev Նախորդ նորություն

Սիմոնյանի և Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։


Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։


VERELQ-ը տեղեկացրել էր, որ նախօրեին Արթուր Դանիելյանը հարձակման է ենթարկվել փողոցում Ալեն Սիմոնյանի կողմից։ Ավելի ուշ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ ինքը բարևել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, որից հետո էլ ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին։