20.04.2025
Սիրիահայերն ու ԵՄ-ի գումարները. Կհասնի արդյոք օգնությունը հասցեատիրոջը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի նոր նախագծին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծին: Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը ընդգծել է, որ ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Մասնավորապես, քաղաքապետին ընտրելու երևանյան մոդելը, ըստ որի, քաղաքապետին ընտրում է ավագանին, նեդրվելու նաև Վանաձորում և Գյումրիում:

Խորհրդարանը ընտրվելու է համամասնական ընտակարգով, սակայն որպեսզի ընտրական շրջաններում մարդիկ հնարավորություն ունենան իրենց ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում, կիրառվելու է ռեյտինգային քվեարկություն: Փաստացի, ընտրությունները կայանալու են մեծամասնական ընտրակարգով:

Հարությունյանը նշել է, որ դա նախնական տարբերակն է, որը ներկայացվելու է հանրության դատին: Նոր օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի մեկը:
ՀՀ ԱԳ նախարար. Չնայած տարածաշրջանային ճգնաժամերին՝ ՀՀ-ին հաջողվեց զերծ մնալ ցնցումներից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար