23.11.2024
Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի նոր նախագծին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարար. Չնայած տարածաշրջանային ճգնաժամերին՝ ՀՀ-ին հաջողվեց զերծ մնալ ցնցումներից

Չնայած բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային ճգնաժամերին՝ Հայաստանը կարողացել է տարածաշրջանը զերծ պահել ցնցումներից: Այդ մասին Դիվանագետի օրվա նվիրված միջոցատմանը ԵՊՀ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայկական դիվանագիտությունը, ըստ նախարարի, վերջին 25 տարվա ընթացքում, անկախության սկզբից ի վեր որակական փոփոխությունների է ենթարկվել: ՀՀ-ը կարողացել է համատեղել միջազգային հարթակում բոլոր խաղացողների հետ շահավետ համագործակցությունը:

Նալբանդյանը նշել է, որ աշխարհագրական, տնտեսական և այլ առանձնահատկությունները ՀՀ-ի համար խոչընդոտ չեն հանդիսացել հանրապետության կողմից անհրաժեշտ ուղենիշն առաջ տանելու համար, այլ միայն պայմանավորել են Երևանի կողմից արտաքին քաղաքական լայն օրակարգի կյանքի կոչումը:

Նա նշել է, որ հայկական դիվանագիտության առջև կանգնած մարտահրավերներն ակտուալ են նաև այսօր: Դրանք կայանում են ՀՀ և նրա քաղաքացիների պաշտօանության, հայրենակիցների աջակցման մեջ, որոնք հայտնել են տարբեր ճգնաժամային իրավիճակներում:

Նախարարը հավելել է, որ իրենք միշտ ուշադիր են իրենց հասցեին արված գնահատականներին և ականջալուր են քննադատություններին: