24.11.2024
Գլխավոր դատախազությունը պարզաբանել է Վահագն Հարությունյանի քրգործի մասին շահարկումները
prev Նախորդ նորություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին է ճանապարհել Հայաստան

Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին Վրաստանու ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։


«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։


Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»,- ասված է հաղորդագրությունում: