3.11.2024
Սերժ Սագսյանը հրավիրում է ավստրիական բիզնեսը Հայաստան
prev Նախորդ նորություն

Տնտեսագետներ. ՀՀ-ում բենզինն օբյեկտիվորեն չպետք է թանկանա

ՀՀ-ում բենզինի գնի թանկացման համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Մինչ այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որով ապրիլի մեկից բարձրացվում են բենզինի ակցիզները: Ֆինանսների նախարարության հաշվարկներով, ակցիզվների բարձրացման հետևանքով բենզինի գները կարող են բարձրանալ 6,5–7%-ով:

Խաչատրյանի խոսքով, իհարկե, հայաստանցի սպառողների անհանգստությունը տեղին է, հաշվի առնելով, որ "Роснефть"-ի դուստր ընկերությունը՝"Роснефть Армения"-ն հանդիսանում է Հայաստան նավթամթերքների հիմնական մատակարարողը:

«Ռուսաստանյան իշխանությունների որոշումը հայաստանցի գործընկերները կարող են օգտագործել, որպես որոշակի պատրվակ այստեղ նույնպես նավթամթերքների գները բարձրացնելու համար: Սակայն պետք է հիշել, որ թանկացման համար ոչ մի հիմքեր չկան: Քանի որ սահմանը հատելու ժամանակ արտահանման համար նախատեսված բենզինն ազատվում է ակցիզից: Ակցիզի բարձրացումը վերաբերվում է բացառապես ռուսական շուկային»,-նշել է Խաչատրյանը:

Նմանատիպ կարծիք հայտնեց նաև Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: Ավելին, նա քիչ հավանական է համարում նաև բենզինի թանկացումը հենց ՌԴ-ում:

«ՌԴ կառավարությունը ցանկանում է, որ ակցիզի բարձրացման հիմնական ծանրությունն ընկնի վերամշակողների, այլ ոչ թե սպառողների վրա: Ինչ վերաբերվում է ՀՀ-ին, ինչպես հայտնի է, արտահանման-ներկրման դեպքում գործում եմ բացառապես այլ սխեմաներ, այնպես որ անհանգստանալու կարիք չկա»,-նշեց Սիմոնովը մեզ հետ զրույցում:
Ընդդիմությունը պահանջում է գաղտնազերծել քվեարկության մասնակիցների ցուցակները
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը