24.11.2024
Կորոնավիրուսի խուճապի ֆոնին ինչպե՞ս չդառնալ ֆիշինգի զոհ
prev Նախորդ նորություն

Արմեն Թավադյանի գործով հարցաքննության են կանչվել Ռոբերտ Քոչարյանի որդիները

Երեկ Հատուկ քննչական ծառայությունում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով հարցաքննության են կանչվել Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները:


Այսօր դատարանում Լեւոն Քոչարյանն ասաց, որ որպես վկա հրավիրվել են ՀՔԾ, սակայն ցուցմունք չեն տվել: «Մենք բազմիցս ենք հայտարարել այդ կառույցի հանդեպ մեր անվստահության մասին, քանի որ այն իր պետից սկսած՝ մի քանի անգամ անմեղության կանխավարկած է խախտել»,- ասաց Լեւոն Քոչարյանը:


Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով:


Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: