11.09.2026
Արմեն Թավադյանի գործով հարցաքննության են կանչվել Ռոբերտ Քոչարյանի որդիները
prev Նախորդ նորություն

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք կվերադարձնեն հատուկ չվերթով. ԱԳՆ

Արձագանքելով Իրանում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։


Նա տեղեկացրել է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ:


Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսի վարակի 61 և 14 մահվան դեպքի մասին: 


Ամբողջական նյութը սկզբնաղբյուրում:


VERELQ-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 24-ից երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:


 


 

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպք չկա. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ