24.11.2024
Հունվարին տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,9 տոկոս. օպերատիվ տվյալներ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի խուճապի ֆոնին ինչպե՞ս չդառնալ ֆիշինգի զոհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբերհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից: Այս մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տարածած հայտարարության մեջ:  


«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբերհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից (The World Health Organization, WHO):


Չնայած որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա ու նման կիբերհարձակման դեպքեր էլ չեն գրանցվել, այնուամենայնիվ, եղեք զգոն ու կորոնավիրուսի վերաբերյալ նամակներ կամ էլ. հաղորդագրություններ ստանալիս

-ստուգեք ուղարկողի հասցեն,

-մի սեղմեք հաղորդագրության մեջ տեղադրված հղումներին ու կցված ֆայլերին,

-մի տրամադրեք ձեր տվյալները (մուտքանուն, գաղտնաբառ) կասկածելի հաղորդագրությամբ դիմողներին։

Կիբերհանցագործները օգտվում են մարդկանց մոտ առկա անհանգիստ վիճակից ու զգայուն տվյալներ գողանում։ Եթե ձեզնից անձնական տվյալներ են պահանջում անծանոթ մարդիկ կամ անծանոթ հասցեներից, կասկածանքով մոտեցեք նման նամակներին։

Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հայտարարության մեջ։