Հունվարին տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,9 տոկոս. օպերատիվ տվյալներ
Այս տարվա հունվարին 2019-ի հունվարի հետ համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,9 տոկոս: Այս մասին ասված է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցուցանիշների ընթացիկ-օպերատիվ ամփոփման մեջ:
Համաձայն հրապարակված տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս հունվարին 2019-ի հունվարի համեմատ աճել է 13 տոկոսով՝ կազմելով 144 մլրդ դրամ: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալների մասին տվյալեր չեն հրապարակված:
Շինարարության ծավալն աճել է շուրջ 8 տոկոսով՝ կազմելով մոտ 12 մլրդ դրամ: Առևտրի շրջանառությունը ևս ցուցաբերել է երկնիշ ակտիվություն: Աճը կազմել է ավելի քան 10 տոկոս՝ հասնլով 207 մլրդ դրամի:
Ծառայությունների ծավալն աճել է 13 տոկոսով՝ կազմելով 152 մլրդ դրամ, էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է շուրջ 19 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 6 տոկոսով՝ միջինացված կազմելով 183 հազար դրամ (պետական ոլորտում՝ 155 հազար դրամ, ոչ պետականում՝ 196 հազար դրամ):
Այս տարվա հունվարին ավելի քան 8 տոկոսով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ կազմելով 479 մլն դոլար: Ընդ որորում արտահանումն աճել է 20 տոկոսով՝ կազմելով 174 մլն դոլար, ներմուծումը՝ ընդամենը 2 տոկոսով` կազմելով 305 մլն դոլար: