24.11.2024
Հանրաքվեի անցկացման շրջանակներում գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
prev Նախորդ նորություն

ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկեր կա՞ն. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում եւ սպասարկում:


Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին եւ դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից եւ ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր:


Քանի որ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, ապա ՀԴՄ սարքերի ծրագրային ապահովման ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում էր ՀՀ ՊԵԿ-ի կողմից: ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսվարող սուբյեկտից ՀԴՄ ձեռք բերելիս հարկ է ուշադրություն դարձնել ՀԴՄ-ի ձեռքբերման հարաբերությունները կարգավորող պայմանագրում հետեւյալ կետերի ներառմանը եւ ռիսկերի կառավարմանը՝


ՀԴՄ սարքի երաշխիքի առկայություն,


ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ապահովում, այն է ՀԴՄ-ի միջոցով անկանխիկ գործարքների իրականացման հնարավորության եւ հաշվարկային փաստաթղթերի ենթածրագրի առկայություն ՀԴՄ-ում,


Ծրագրի մշտական համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ կառավարության սահմանած պահանջներին: