25.11.2024
ԵՏՀ նախարար. Այս փուլում ԵԱՏՄ միասնական արժույթի անցումն անհնար է
prev Նախորդ նորություն

Bloomberg. Ադրբեջանին լրջագույն խնդիրներ են սպառնում

Անցյալ տարի սկսված նավթի փլուզումից Ադրբեջանի արտարժույթի պահուստների նվազումը և մանաթի փոխարժեքի կրկնակի արժեզրկումը խիստ քննության ենթարկեց նավթից կախված այդ երկրին:

Նախորդ տարի ադրբեջանական մանաթն անվանել են աշխարհի վատագույն արժույթը: Այն երկու անգամ արժեզրկվեց, իսկ Ադրբեջանի պահուստներն արագ նվազում են: Փորձագետների կարծիքով, երկրի իշխանությունները բախվել են աննախադեպ մարտահրավերների հետ, փոխանցում է Bloomberg-ը:

Economist Intelligence Unit կազմակերպության Ադրբեջանի գծով վերլուծաբան Ալեքս Նայքն այդ առնչությամբ գրում է. «Նախագահ Ալիևը նման ճգնաժամի լուծելու փորձ չունի: Նա ավելի շատ կյանքի չափանիշներն ու աշխատավարձերն արհեստականորեն բարձրացնելով էր զբաղված: Նավթից կախվածությունը Սաուդյան Արաբիային է հիշեցնում, սակայն, Ադրբեջանի ինքնիշխան պահուստները շատ ավելի փոքր են»:

Standart & Poor`s վարկանիշային գործակալությունը գտնում է, որ այս տարի Ադրբեջանում արժեզրկումը կհասնի 15 տոկոսի, քանի որ պարենի եւ ներմուծվող ապրանքների գները խիստ բարձրացել են: «Պետք է հասկանանք, որ Ադրբեջանում նավթի դարաշրջանն ավարտվել է: Մանաթը չենք կարողանում պաշտպանել, քանի որ ժամանակին չենք կարողացել դիվերսիֆիկացնել տնտեսությունը», – ասում է Duke համալսարանում դասախոսող Ադրբեջանից ժամանած տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբօղլուն: