25.11.2024
Կալաձե. Գազպրոմի հետ բանակցություններում քաղաքական ենթատեքստ չկա
prev Նախորդ նորություն

ԵՏՀ նախարար. Այս փուլում ԵԱՏՄ միասնական արժույթի անցումն անհնար է

Այս փուլում ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցումն անհնար է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով, այս բարդ ժամանակաշրջանում միասնական արժույթին անցումը բացասական տնտեսական հետևանքներ կունենա: Նախարարը կարծում է, որ պետք է զարգացնել պայմանագրի այն կետերը, որոնք վերաբերվում են մակրոտնտեսական և արժութային ոլորտներում հարաբերությունների խորացմանը: Դա առաջին հերթին վերաբերվում է ազգային արժույթներով առևտրի իրականացմանը:

Նա ընդգգծել է, որ ԵԱՏՄ անդամ-երկրների ազգային արժույթների՝ երրորդ երկրների արժույթների նկատմամբ տատանումների պայմաններում, ազգային արժույթների կիրառությունը կարող է կայունացնել իրավիճակը:

«Օրինակ, ՀՀ-ի պարագայում հիմնական արտահանումն իրականացվում է այլ արժույթներով և դա ստեղծում է լրացուցիչ խնդիրներ: Ստեղծվում է արժույթի կոնվերտացման խնդիր՝ դոլարները՝ ռուբլու, հայկական դրամը՝ դոլարի և այլն: Մենք այս պահին ակտիվ քննարկում են փոխանցումներն ազգային արժույթներով իրականացնելու գործիքակազմի ստեղծման հարցը, որպեսզի շահույթ ապահովեն: Դա կարող է շուտով իրականացվի»,-նշել է նա:

Անդրադառնալով ԵԱՏՄ ներքին խնդիրներին և նպատակներին՝ Վալովայան նշել է, որ այդ խնդիրները կապված են համաշխարհային ճգնաժամի հետ, սակայն չպետք է խոսել ԵԱՏՄ-ում ռեցեսիայի առկայության մասին: Ավելի շատ խոսքը կարող է գնալ ռեցեսիայից գլոբալ առումով դուրս գալու մասին: Նա հավելել է, որ այսօր գլոբալ տնտեսությունում 2007-2008թթ.-ին ստեղծված տնտեսական գործընթացների շարունակությանը կարելի է հետևել: