Հայաստանը և Սիրիան օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրեն
2020 թվականին Հայաստանը և Սիրիան օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Պատգամավորների դիտարկմանը, թե ե՞րբ այդ հարցը կլուծվի երկրի հետ, որտեղ առկա է զգալի հայ համայնք, Ռևազյանն ազաց, որ Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել.
«Մենք դա քննարկել ենք Արտաքին գործերի նախարարության հետ, համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2020 թվականի ընթացքում»:
Քաղավիացիայի ղեկավարը նաև ընդգծեց, որ մեր երկիրը որևէ հիմք չունի հրաժարվելու Սիրայի հետ օդային հաղորդակցությունից:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2011 թվականից հետո, ինչ Սիրայում ռազմական գործողություններ են ընթանում, այդ երկիրը լքել է շուրջ 100 հազար հայ, որոնցից շատերը ապաստան են գտել Հայաստանում: