23.11.2024
Աբրահամյան.Գազի գնի նվազումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ՝ հնարավոր
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպան. ԵԱՏՄ-ում արտոնյալ պայմաններ են աշխատանքային միգրանտների համար

ԵԱՏՄ-ը խթան է դարձել անդամ-պետությունների կապերի ընդլայնման և զարգացման համար: Այդ ինստիտուտն աշխատում է կոլեգիալ հիմքով և որոշումները կայացվում են չքաղաքականացնելու, շահերի բալանսի, արդյունավետության և թափանցիկության հիման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին ձեռքբերումներից է դարձել ԵԱՏՄ-ի աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագիծը, որը թույլ կտա ապահովել քաղաքացիների հավասար իրավունքը ԵԱՏՄ ցանկացած երկրում առանց աշխատանքային փորձառության և կենսաթոշակի կորստի Միության երկրներից մեկում աշխատանքի անցնելու պարագայում», - նշել է դեսպանը Analitik.am-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ըստ դեսպանի, ՀՀ-ի անդամակցությունն ենթադրում է ամենաարտոնյալ ռեժիմը հայ միգրանտների համար ոչ միայն ՌԴ-ում, այլ ԵԱՏՄ բոլոր պետություններում:

Դեսպանը նաև հիշեցրել է, որ փետրվարի մեկից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ինչը Երևանին ավելի մեծ հնարավորություններ է տալիս ցուցադրել նախաձեռնություն այդ ինտեգրացիոն միության շրջանակներում: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի մաիսն՝ Վոլինկինը նշել է, որ 2016թ.-ին երկկողմ հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում զարգանալու են:

«Նախատեսված են բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների այցեր Հայաստան, այդ թվում խորհրդարանական: Նախատեսված են նաև խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև: ՌԴ կայցելեն ՀՀ-ին բարձրաստիճան պատվիրակություններ: պատրաստվում են ստորագրման երկկողմ կարևոր պայմանագրեր: Դա կխթանի երկկողմ հարաբերությունները»,-նշել է նա:

«Մենք ինտենսիվ երկխոսություն ունենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: ՀՀ տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը: Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պաշտպանությունը իրականացնում են ՀՀ-ում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության զորքերը: ՌԴ-ը հանդիսանում է հայկական տնտեսության առաջատար ներդրողներից մեկը»,-նշել է նա: