28.09.2024
Էդվարդ Նալբանդյանը խիստ քննադատեց
prev Նախորդ նորություն

Աբրահամյան.Գազի գնի նվազումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ՝ հնարավոր

Հայաստանի համար նախատեսված ռուսական գազի գնի իջեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև՝ հնարավոր: Այդ մասին այսօրվա կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, էներգակիրների գները պետք է մատչելի լինեն հայկական տնտեսվարողների համար, որպեսզի նրանց արտադրանքը մրցունակ լինի: Մյուս կողմից, ՀՀ-ը հետաքրքրված է, որպեսզի Գազպրոմի դուստր ընկերությունը՝ հանրապետության համար կարևոր ենթակառուցվածք հանդիսացող Գազպրոմ-Արմենիան շահույթով աշխատի: Աբրահամյանը նշել է, որ գազի գնի նվազումը կոմերցիոն առումով ձեռնտու է նաև ՌԴ-ին: Գազի սպառման ծավալները խոսում են այն մասին, որ ընկերության շահույթները կարող են ավելի շատ լինել, եթե գինն ավելի ցածր լինի:

Նա նշել է, որ Գազպրոմ-Արմենիան պետք է աշխատանքներ տանի և այդ բիզնես տրամաբանությունը ներկայացնի հասարկությանը և մայր ընկերությանը: Այդ պարագայում ընկերության համար և ՌԴ-ի պարզ կդառնա իրենց առաջարկության փոխշահավետությունը: Ըստ նրա, հաշվի առնելով աշխարհաքաղաքական կոնյուկտուրան գազի գնի նվազումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև հնարավոր:

ՀՀ կառավարությունը մինչ այդ դիմել էր ռուսական կողմին՝ հանրապետություն մատակարարվող գազի գնի նվազման հարցով: Հայաստանն այս պահին գազ է ստանում ՌԴ-ից արտոնյալ գներով: Նախորդ տարի ստորագրված միջպետական համաձայնագրով ՀՀ-ի համար գազի գինը հազար խմ-ի համար նախկին 189 դոլարի փոխարեն սահմանվում է 165 դոլար: Սակագինը գործում էր 2013թ.-ի դեկտեմբերից: Սակայն վերջնական սպառողի համար գազը հասնում է հազար խմ-ի համար 320 դոլարով:
ՌԴ դեսպան. ԵԱՏՄ-ում արտոնյալ պայմաններ են աշխատանքային միգրանտների համար
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին