Ընդդիմադիր. ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի բանակցությունները նման են լատինաամերիկյան սերիալի
Հայ հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ու իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կոալիցիա կազմելու բանակցությունները նման են լատինաամերիկյան սերիալի: Մեր առջև հուզիչ դրամա է ծավալվում՝ փոխադարձ մեղադրանքներով, տարբեր ներկայացուցմներով և արցունքներով: Այդպիս է ընդդիմադիր ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը մեկնաբանել ՀՀԿ-ՀՅԴ երկխոսությունը:
ՀՅԴ 2014թ.-ին լքեց ՀԱԿ, "Ժառանգություն" կուսակցության և ԲՀԿ-ի հետ ձևոավորած ընդդիմադիր քառյակից՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով: Այնուհետև Դաշնակցությունն աջակցեց իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: 2015թ.-ի դեկտեմբերի վեցի հարնաքվեից հետո ՀՅԴ հայտարարեց, որ չի բացառում իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
Սակայն այն, թե ինչպես է տեղի ունենում կոալիցիայի ձևավորումը դաշնակցականների և իշխանությունների ընդդիմախոսները աբսուրդային են համարում: Զուրաբյանի խոսքով, զարմանալի է, որ կոալիցիա մտնելու մասին հայտարարում են, իսկ հետո սկսում են առևտուր անել մտնելու շուրջ:
Ըստ նրա, ավելի լուրջ կլիներ, եթե կողմերը վերջնականապես պայմանավորվեին, այնուհետև հայտարարեին դրանց արդյունքերի մասին: Իսկ այսպես դա սուր սյուժետային սերիալի է նմանվում, հիստերիայով, ապահարզանի գործընթացով, փոխադարձ մեղադրանքով: "Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը սոցիալ-տնտեսական ճգնաժամի և քաղաքացիների կյանքի վատթարացման պայմաններում որոշել են մի քիչ զվարճացնել մարդկանց և ուշադրությունը շեղել առօրյա խնդիրներից", - հավելեց Զուրաբյանը:
Նրա խոսքով, ցանկացած ժողովրդավարական երկրում կոալիցիա է ձևավորվում, եթե ընտրություններից հետո իշխող կուսակցությունը չի կարողանում հավաքել 50% պլյուս 1 ձայն և չի կարողանում ինքնուրույն կառավարություն ձևավորել: "Դժվար չէ կռահել, որ ՀՀԿ-ն այսօր կոալիցիայի կարիք չունի: Կոալիցիան ավելի շատ անհրաժեշտ է ՀՅԴ-ին, հակառակ պարագայում հաջորդ խորհրդարանական ընտրություններին նրանք չեն կարողանա հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը", - ասաց նա:
Ավելի վաղ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել էր, որ Հայ հեղափոխական դաշնակցության ու իշխանության միջև բանակցությունները շարունակվում են և դրանց արդյունքների մասին հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: Ըստ նրա, քննարկումները անցնում են նորմալ հունով, իսկ ԶԼՄ-ների շատ տեղեկություններ կրում են հիպոտեթիկ բնույթ:
Չնայած հասարակությունից բանակցությունների բուն թեման թաքցնելու փորձերին, ակնհայտ է, որ հիմնական առևտուրը ընթանում է նախարարական և մարզպետական պաշտոնների շուրջ, որոնք պետք է անցնեն ՀՅԴ-ին: Խոսքը գնում է էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունների, իսկ չճտված տեղեկություններով նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետի պաշտոնների մասին: