25.11.2024
Շտայնմայեր. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումները մտահոգում են
prev Նախորդ նորություն

Վելայեթի. ՌԴ-ը և Իրանը նախաստորագրել են 40 միլիարդ դոլարի պայմանագրեր

ՌԴ-ը և Իրանը նախաստորագրել են 40 միլիարդ դոլարի պայմանագրեր, այդ թվում ատոմակայանի շինարարության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհդական Ալի Աքբար Վելայեթին:

Նրա խոսքով, պայմանագրերը վերաբերվում են Բուշերի ատոմակայանի երկրորդ և երրորդ փուլերի շինարարությանը, ինչպես նաև Իրանում երկաթգծային ցանցի զարգացմանը: Վելայեթին նաև նշել է, որ Իրանը հույս ունի լրացուցիչ վարկեր ստանալ ՌԴ-ից և հետաքրքրված է ռուսական զինատեսակներով, փոխանցում է BBC-ին:

Բացի այդ, Թեհրանը քննարկում է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը, իսկ մինչ այդ՝ փետրվարի 6-ից երկրների միջև գործելու է դյուրացված վիզային ռեժիմ:

Ռուս-իրանական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր, որոնց թվում են աշխարհագրական հարևանություն ու ընդհանուր ռազմավարական շահերը: Իրանի ու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի միջև հակասությունները չեն սահմանափակվում միջուկային խնդրով: Ռուսական իշխանությունների կիրառած պատժամիջոցների պարագայում Իրանը կարող է ՌԴ առաքել անհրաժեշտ արտադրանք:

ՌԴ-ը ու Իրանն ավանդական այլ ոլորտներում համագործակցությունից բացի համագործակցում են նաև սիրիական հարցում, ինչը երկրների միջև ռազմավարական կարևորության հարց է, փոխանցում է inosmi.ru կայքը: Թեհրանը համատեղ գործողությունների պլանի ստորագրումից հետո աշխուշացնելու է իր արտաքին քաղաքականությունը, և դրանից Մոսկվան ոչ միայն չի տուժի տնտեսապես, այլ նաև օգուտներ կքաղքի Իրանի միջուկային ծրագրի կարգավորումից: