20.04.2025
Թբիլիսին ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Շտայնմայեր. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումները մտահոգում են

Շփման գծում և սահմանի երկայնքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումները մտահոգություն են առաջացնում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերը գրել է «The Huffington Post»-ում «Ինչու՞ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» իր հոդվածում:

Հեղինակը նշում է, որ մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունները հանգեցնում են դժվարությունների և լճացման ԵԱՀԿ տարածքում: «Մենք ցանկանում են կայունացնել կրակի դադարեցման ռեժիմը, կառուցել փոխվստահություն, անել փոքրիկ, սակայն գործուն քայլեր, որպեսզի ավելացվի տնտեսական շրջանառությունն ու դրանով ազդել մարդկանց առօրյա կյանքի վրա: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, շփման գծում և սահմանի երկայնքով ռազմական բախումները մտահոգիչ են: Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներոււմ բանակցային գործընթացի ինտենսիֆիկացիայի օգին: Ամենակարևոր քայլերից մեկը հրադադարի ռեժիմի խախտմանը խոչընդոտող և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմի ստեղծումն է»,-նշել է նա:

Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր նպաստելու է կոնսենսուսի ուժեղացմանը:
Վելայեթի. ՌԴ-ը և Իրանը նախաստորագրել են 40 միլիարդ դոլարի պայմանագրեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար