24.11.2024
Նիդերլանդները 2 մլն եվրո կհատկացնեն Երևանում դեսպանության բացման համար
prev Նախորդ նորություն

Մեզ այլ բան չի մնում, քան դեմ քվեարկել.Մանե Թանդիլյանը՝ 2020թ. բյուջեի նախագծի մասին

Լրամշակված տարբերակը էական փոփոխության չենթարկեց բյուջեի նախագիծը, և պատգամավորների առաջարկից շատ չնչինն է ընդունվել, եթե, իհարկե, ընդունվել է, իսկ ԼՀԿ-ի 151 առաջարկից ոչ մեկը չի ընդունվել։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։


«Այնինչ, բազմաթիվ արժեքավոր առաջարկներ կային։ Ընթացիկ ծախսերն աճել են 45 մլրդ դրամով, որն ավելի է խորացնում բազմաչարչար ֆիսկալ կանոնի խախտումը, ինչին անդրադարձ եմ արել։ Այստեղից արդարացնել օրենքի խախտումը նպատակի տեսանկյունից, կարծում եմ, հարիր չէ։ ԼՀԿ-ի առաջարկությունները, որոնք մանրամասնեցինք, թե ինչ կարևոր են և ինչու, ո՛չ գումարային առումով, ո՛չ ծրագրային առումով պակաս առաջնահերթություն չեն ո՛չ Կառավարության համար, ո՛չ ակնհայտորեն մեզ համար, չեն ընդունվել, իսկ խնդիրները, որոնք մատնանշել ենք նախորդ քննարկումների ժամանակ ոչ միայն չեմ լուծվել բյուջեի լրամշակված տարբերակում, այլ մի բան էլ փաստացի խորացվել են։ Հետևաբար մեզ այլ բան չի մնում, քան դեմ քվեարկել»,- ասաց Թանդիլյանը։


Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընթանում էր «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: