4.12.2024
Չափսերով աշխարհում երկրորդը. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նպատակների և խնդիրների մասին
prev Նախորդ նորություն

Նախարար. Սեփականատիրոջ փոխվելուց հետո ՀԷՑ-ում կորուստները նվազել են

Սեփականատիրոջ փոփոխությամբ Հայաստանի էլեկտրական ցանցերում կորուստները նվազել են 12,73%-ից մինչև 11%: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ ֆինանսական իրավիճակն ընկերությունում կայունանում է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ընկերությունը կարողացել է նվազեցնել պարտքերի բեռը: Նախարարը հիշեցրել է, որ 2012-2015թթ.-ին ոչ իրարեսական էներգաբալանսի, Հայկական ատոմակայանի չաշխատելու, սակավաջրության հետևանքով ՀԷՑ-ում առաջացել էր 36,4 միլիարդ դրամանոց բաց:

Այդ ամենը հանգեցրել է բնակչության համար սակագների բարձրացմանը յոթ դրամով, ինչը պատճառ դարձավ էր Երևանի կենտրոնում պերմանենտ բողոքի ակցիաների: ՀԷՑ-ը երկար բանակցություններից հետո գնեց ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր Գրուպ ընկերությունը:

Զախարյանի խոսքով, վերջին մի քանի տարվա ընթացքում կորուստները կազմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանված նորմատիվներից ավելի քիչ՝ հասնելով 11%:

«Բարձր կորուստները նախկին ընկերության կառավարման ժամանակ ուղեկցվում էին ոչ այնքան արդյունավետ աշխատանքով: Վերջին մի քանի ամսվա ընթացքում նոր կառավարող ընկերությունը մի շարք արդյունավետ միջոցառումներ է ձեռնարկել»,-նշել է նախարարը:

Եթե մինչ այդ ՀԷՑ աշխատում էր կորուստներով, ապա 2016թ.-ի հունվարի մեկից ՀԷՑ-ի դրական բալանսը կազմել է 2,5-3 միլիարդ դրամ, ինչը Զախարյանը մեծ ձեռքբերում է համարում: