23.11.2024
Հայաստանում է ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել. Խաչատուր Սուքիասյան

Սերժ Սարգսյանն էլ շատ դրական գործեր ունի և ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, որը նախկինում գործել է: Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, վատ ընկեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշել է «Սիլ» կոնցեռնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:


«Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել: Մենք բարիդրացիական հարաբերություններ եք ունեցել, բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ընկեր է»,- նշել է Սուքիասյանը:


Նրա խոսքով, ինքը լացվ հիշում է, երբ Սարգսյանը Ղարաբաղից եկավ՝ երկիրը նոր կառուցվում էր: Բայց Սարգսյանը վատ ընկեր է, քանի որ նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ:


«Մինչեւ անգամ ումից ինքն ընդունեց նախագահությունը՝ նրան էլ մոռացավ: Խաբելը շատ վատ բան է, եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարող է սուտ խոսել, կործանված է և՛ այդ մարդը, և՛ միջավայրը, որտեղ նա ապրում է»,- շեշտել է գործարարը:


Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանին զարմացնում է այն հանգամանքը, թե ինչու են Եվրոպայում Սերժ Սարգսյանին նման բարձր ամբիոն վստահել, երբ լավ գիտեն, որ «այս երկրում այս մասշտաբի կոռուպցիա է եղել»: Ըստ գործարարի, դա նշանակում է, որ  նրան եվրոպական երաշխիքներ են տալիս. «Եվրոպայում այդ պաշտոնյաները երկակի ստանդարտ ունե՞ն, ի՞նչ ձեւով են առաջնորդվում, հարաբերվում: Ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է դա»,- հավելեց նա: