25.11.2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը հավաքել է շուրջ $10 մլն
prev Նախորդ նորություն

ՔԿՀ-ից փախուստի դիմաց դատապարտյալ «Մաուգլին» հայտնաբերվել է. ԱԱԾ

Նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, որը նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:


ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։