26.11.2024
Հայաստանն աղտոտում է Արաքս գետը. իրանցի փորձագետները բողոքում են
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլին կոչ է արել ընդլայնել բողոքի ակցիաները Վրաստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի եւ ընդգրկի երկրի տարածաշրջանները:


«Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետք է մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-նշել է նա:


Սահակաշվիլին հայտնել է, որ արտագաղթած վրացիները դրամահավաք են սկսել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների կարիքների համար:


«Մենք պետք է լինենք նպատակասլաց եւ գրոհենք խաղաղ ձեւով: Մենք շատ մոտ ենք արշալույսին: Այժմ չի կարելի թուլանալ եւ հարկավոր է գնալ մինչեւ վերջ: Ես այս պայքարում զինվորներից մեկն եմ մյուսների հետ միասին»,-ասել է Սահակաշվիլին: