7.04.2025
«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը աճուրդով կօտարվի
prev Նախորդ նորություն

Վարչապետի որոշմամբ Հայաստանում կստեղծվի կանանց հարցերով խորհուրդ

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը»,- նշված է որոշման մեջ:


Նշվում է, որ խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, փոխնախարարներ և այլ պաշտոնյաներ:

Մուտքը բաց է եղել. ճշտում ենք վարչապետին հարց ուղղած ադրբեջանցու ինքնութունը. Կարապետյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
07.04.2025
Մոսկվան կհյուրընկալի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եռակողմ բանակցություններ