23.11.2024
Ադրբեջանում կյանքի միջին տևողությունը ավելացել է. ԱԶԲ
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանը տապալել է սահմանադրական փոփոխությունների ընդունումը

Համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ:


Հարցի առնչությամբ անցկացվել է ազատ քվեարկություն: Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 113 ձայն: Կառավարող թիմի կողմից պատրաստված սահմանադրական նախագծին աջակցել է 101 պատգամավոր, երեքը դեմ է եղել:


Մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները ենթադրում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացում:


Մասնավորապես, քաղաքական կուսակցության ստացած մանդատների քանակը պարզելու համար, կուսակցության կողմից ստացած ձայների քանակը կբազմապատկվի 150-ով և կբաժանվի ընտրությունների մասնակից քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից ստացած ձայների գումարի վրա:


Այս ամենը նշանակում է, որ 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունները անցնելու են խառը համակարգով և 3%-ոց ընտրաշեմով: