25.11.2024
Դավթաշենի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել. նա կարող է կալանավորվել
prev Նախորդ նորություն

Փոփոխությունները ՀՀ-ում չխանգարեցին երկկողմ հարաբերությունների շարունակականությանը. Լավրով

Փոփոխությունները Հայաստանում չեն խանգարել երկկողմ հարաբերությունների շարունակականությանը, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք շատ սերտ շփումներ ունենք տնտեսական գերոտեսչությունների գծով, միջկառավարական հանձնաժողովները պատրաստվում են աշխատանել հաջորդ տարեսկզբին Երևանում: Այստեղ կանցկացվի  հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը», - ասաց Լավրովը:


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը նաև շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի արդյունավետ նախագահության համար:


«Եվրասիական տնտեսական միությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի հետ համագործակցությունն, իհարկե, միշտ մեզ համար գտնվում է առաջնային տեղում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության համար»,- ասաց Լավրովը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Լավրովը ժամանել է Հայաստան պաշտոնական երկօրյա այցով նախօրեին: