25.11.2024
 Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ. փաստաբան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը չի կիսում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների տեսակետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը:


«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի, չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը: ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասաց վարչապետը, նախարարությունների շենքի մոտ հանդիպելով Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին։


Երիտասարդները բողոքեցին, որ նախարարը չի ուզում լսել իր ընդդիմախոսներին, սակայն սրան ի պատասխան Փաշինյանը ևս պաշտպանեց նախարարին՝ ասելով, թե երաշխավորում է, որ եթե նման խնդիր կա, ապա Հարությունյանը կուղղվի.


«Ես եկել եմ և հիմա ձեզ լսում եմ: Բայց ուղիղ ասեմ՝ ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում»,- ասաց նա:


Հիշեցնենք, նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին: Երիտասարդների բողոքը հարուցել են նախարարության ծրագրերը՝ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն ուղղված: