11.09.2026
Քոչարյանի մեսիջը. Հեղափոխությունը՝ Արևմուտքի պրոյեկտ, իսկ Արցախում մեծ է պատերազմի վտանգը
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ. փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ, որից հինգ-վեցը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը:


Նա նշեց, որ ևս մեկը կապված է Սահմանադրական դատարան դիմելու հետ։


«Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն, իսկ մինչև նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։ Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչև ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- տեղեկացրեց Օրբելյանը։


Փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ որոշումը կատարման ենթակա է, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։ Նա նաև հույս ունեմ, որ որոշումները կկատարվեն առանց հարկադրման միջոցների:


Արամ Օրբելյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն։ Ըստ նրա, այդ արգելքը իրավաչափ չէ, այժմ պաշտպանական խումբը դիմել է օմբուդսմենին և դատարանին՝ խնդրելով հաստատել սահմանափակումների բացակայությունը։  


Հիշեցնենք, նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:


Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:


 


 

Փաշինյանը չի կիսում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների տեսակետը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ