25.11.2024
Փաշինյանը չի կիսում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների տեսակետը
prev Նախորդ նորություն

Հայտնի են Սերգեյ Լավրովի Հայաստան կատարվելիք այցի մանրամասները

Նոյեմբերի 10-11-ը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:


Ըստ նրա, հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը  նվիրված:


«Այցի ընթացքում Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ օրակարգի համաձայն, նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակների տեղադրման արարողությունը: