23.11.2024
Freedom House. Թուրքիան համացանցի ազատության զեկույցում՝ անազատ երկիր
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ն փորձում է կազմաքանդել Սիրիան

Ամերիկյան կողմը փորձում է կազմաքանդել Սիրիան՝ աջակցելով քրդական անջատողականներին և հանդես գալ Թուրքիայի դեմ, որը ցանկանում է հսկել Սիրիայի հյուսիսային շրջանները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բորիս Դոլգովը:


Նա նշել է, որ Սիրիայի կազմաքանդումը ձեռնտու է ԱՄՆ-ին, որպեսզի սիրիական տարածքների մի մասը չվերահսկվեն կենտրոնական իշխանությունների կողմից:


Ըստ նրա, ամերիկացիները գողանում են սիրիական նավթը, իսկ ԵՄ երկրները շարժվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղեծրում:


Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է աշխարհին հրամցնել իր գերակայությունը: