20.04.2025
Փորձագետ. ԱՄՆ-ն փորձում է կազմաքանդել Սիրիան
prev Նախորդ նորություն

ԻՊ գրոհայիններն ԱՊՀ-ում էքսպանսիա են պատրաստում. ԱԴԾ տնօրեն

ԱՊՀ հատուկ ծառայությունները նշում են Աֆղանստանում «Իսլամական պետության» ստորաբաժանումների ակտիվության աճ, որոնք ծրագրում են էքսպանսիա ԱՊՀ երկրներում, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:


«Մենք արձանագրում ենք Աֆղանստանում ԻՊ-ի ակտիվության աճ, դրանք միավորվել են այսպես կոչված «Վիլայաթ Հորասան» ճյուղում: Դրա հետ սերտ կապի մեջ են «Ջամաաթ Անսարուլլահը» և «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումը»: Նրանց նպատակն ԱՊՀ տարածքում էքսպանսիան է»,- ասել է Բորտնիկովը:


Նրա տեղեկությունով՝ ենթադրվում է, որ այդ էքսպանսիան կիրականացվի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացի գրոհայինների կողմից:


Բորտնիկովի խոսքով, ահաբեկիչները գիտակցում են, որ պարտվել են Սիրիայի և Իրաքի տարածքում, այդ պատճառով իրենց ուժերը տեղափոխում են Մերձավոր Արևելքից: Նրանք նոր անկայունության գոտիներ են ստեղծում Ասիայում և Աֆրիկայում և Եվրոպայում քնած բջիջների ցանցեր են ձևավորում:

Փորձագետ. Էրդողանը շարունակում է դեպի բռնապետություն իր ցանկության կյանքի կոչումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար