Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պոտենցիալը կկրկնապատկվի. հրամանատար
Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պոտենցիալը նոր ռազմական տեխնիկայով ու արդիականացված սպառազինությամբ համալրումից հետո գրեթե կրկնապատկվելու է:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, նման տվյալներ է ներկայացրել 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը՝ Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Իր հերթին Հրավային ռազմական շրջանի շտաբի պետ Սերգեյ Կուզուվլեւը նախարարին զեկուցել է, որ բազան ամբողջությամբ պահովված է նյութական միջոցներով, տեխիկայով եւ սպառազինությամբ:
Նա նաեւ նշել է, որ բազայի պալիգոնային ենթակառուցվածքները թույլ են տալիս իրականացնել բոլոր տեսակի ռազմական նշանակության միջոցառումներ, ներառյալ՝ զորավարժանքները:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը Շոյգուին ասել էր, որ 2020 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում կստեղծվի բազմաֆունկցիոնալ մշակութային-ժամանցային կենտրոն:
Ռուսական 102-րդ ռազմաբազան ունի 2 կայազոր՝ Գյումրիում և Երևանում: Այն տեղակայվել է 1995 թվականին: