23.11.2024
Մոսկվան ակնկալում է Անկարայից ստանալ տեղեկություն Սիրիայում հարձակումը դադարեցնելու մասին
prev Նախորդ նորություն

Ասադ. Սիրիան պատասխան կտա Թուրքիայի դաշնակիցների ոտնձգություններին

Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է, որ Սիրիան բազմիցս պատասխանել է Թուրքիայի ահաբեկիչ դաշնակիցների ոտնձգություններին և հավելել՝«Սիրիան օրինական ձևով կպատասխանի այդ ոտնձգություններին»:


Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայազը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահին և նրան հանձնել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի նամակը:


Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև ընդգծել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը՝ երկու ժողովուրդների շահերը պաշտպանելու և Իրաքի ու Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար: