20.04.2025
Կարևոր է, որ մարդիկ ՀՀ-ում հաղթահարեն բոլոր վախերը, որոնք խոչընդոտ են զարգացման. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին /նստավայրը` ք.Թբիլիսի/:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:


Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության և անվտանգային հարցերի շուրջ:


Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել հայ-լիտվական փոխգործակցությունը և փոխանցել համագործակցության կայուն զարգացմանն աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


 

Տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել. Դավիթ Անանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար